Հոլդինգի ներկայացուցիչները մասնակցեցին ՎԶԵԲ կողմից կազմակերպված ուսուցմանը

30 Հունվար, 2019

Հունվարի 29-ին «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲ ընկերության (ԷԻՀ) ներկայացուցիչները մասնակցեցին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից կազմակերպված ուսուցմանը։ Ուսուցումը հատկապես թիրախավորում էր հիդրոէներգետիկայի ոլորտում կենսաբազմազանության ներառմամբ բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատմանը (ԲՍԱԳ)։ Ուսուցման նպատակն էր մասնակիցներին ապահովել անհրաժեշտ գիտելիքներով հետևյալ թեմաների վերաբերյալ՝   

  • Կենսաբազմազանության վերաբերյալ միջազգային ֆինանսական ինստիտուտների յուրահատուկ կանոնակարգերը և կոնվենցիաները,
  • Հիդրոէներգետիկային բնորոշ միջազգային լավ փորձն ու նախաձեռնությունները, կենսաբազմազանության ներառմամբ ԲՍԱԳ-ի հատուկ շեշտադրմամբ,
  • Հետևանքների մեղմման հիերարխիան, ստրատեգիական պլանավորումը, կենսաբազմազանությանը հասցրած վնասների փոխհատուցումը, բնապահպանական թողքն ու ձկների միգրացիան, ինչպես նաև՝
  • Հինդրոէներգետիկ ոլորտին բնորոշ կենսաբազմազանության խնդիրների կառավարումը։

Ուսուցումն իրականացվեց ՎԶԵԲ պահանջների գծով փորձագետների կողմից։ Ներառված էր տարածաշրջանում ՎԶԵԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի հիման վրա կազմված պրակտիկ խնդիրների ուսումնասիրություն։ ԷԻՀ գլխավոր տնօրեն Արմեն Պետրոսյանի խոսքերով. «ուսուցումն առավել արժեքավոր էր մեր համար, հատկապես հաշվի առնելով, որ Շնող ՀԷԿ-ի նախագծման հետ կապված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը նախատեսված է 2019 թվականին»։

Այլ լուրեր