Իրանը տնօրինում է բնական գազի հաստատված պաշարների 18%-ը

24 Դեկտեմբեր, 2018

British Petroleum (BP) ընկերության իրականացրած Համաշխարհային էներգետիկայի վիճակագրական վերլուծության համաձայն Իրանը  տնօրինում է բնական գազի համաշխարհային հաստատված պաշարների 18%-ը: Վերջինիս 67%-ը գտնվում է գազահանքերում որպես հիմնական հանույթ, (ի տարբերություն նավթահանքերում որպես նավթի ուղեկցող արդյունք արդյունահանվող բնական գազի):

Իրանը տիրապետում է 33,5 տրիլիոն խորանարդ մետր բնական գազի պաշարների, մինչդեռ Ռուսաստանը՝ 32,3: Քաթարը զբաղեցնում է երրորդ տեղը 24,3 տրիլիոն խորանարդ մետր պաշարով:

Զեկույցի համաձայն աշխարհի առաջատար գազարդյունաբերող տարածաշրջանը Միջին Արևելքն է՝ գազի 79,4 տրիլիոն խորանարդ մետր հաստատված պաշարներով, այնինչ Հարավային և Կենտրոնական Ամերիկան վերջին տեղում են՝ 7,6 տրիլիոն խորանանրդ մետր ծավալով: Այնուհանդերձ, աշխարհի խոշորագույն գազ արդյունահանող երկիրը հանդիսանում է ԱՄՆ-ն:

Ներկայում Իրանն արդյունահանում է բնական գազի սեփական պաշարների չնչին մասը միայն՝ մոտ 160 միլիարդ խորանարդ մետր մեկ տարվա ընթացքում: Սա նշանակում է, որ Իրանն այն եզակի երկրիներից է, որոնք հնարավորություն ունեն ապագայում մատակարարելու բնական գազի ավելի մեծ ծավալներ: Ավելին` Իրանը դեռևս բնական գազի նոր պաշարների հայտնաբերման զգալի ներուժ ունի:

Ընդսմին, այսօր որոշակի տարակարծություն կա, թե որ երկիրն է տնօրինում բնական գազի ամենամեծ հաստատված պաշարները: Ըստ որոշ աղբյուրների գազի ամենաշատ հաստատված պաշարներն ունի Ռուսաստանը: Սակայն, BP-ն Ռուսաստանին վերագրում է 32,3 տրիլիոն խորանարդ մետր ցուցանիշ, որի արդյունքում Ռուսատանը զբաղեցնում է երկրորդ տեղը Իրանից հետո:

Իրանի տասը խոշորագույն գազահանքերը

Այլ լուրեր