Անցյալ շաբաթ Ամերիկան վերածվեց զուտ նավթ արտահանող երկրի՝ հաղթահարելով 75 տարի շարունակ մշտական կախվածությունը օտարերկրյա նավթից: Զուտ արտահանման անցումը հանդիսանում է ամերիկյան նավթահանույթի նմանատիպը չունեցող բումի տպավորիչ արդյունք: Չնայած երկիրը տարիներ շարունակ շարժվում էր այդ ուղղությամբ՝ փոփոխությունը տեղի ունեցավ անցյալ շաբաթ ներմուծման ցուցանիշների կտրուկ անկման և արտահանման ռեկորդային բարձր մակարդակի աճի պատճառով:
Միևնույն ժամանակ Ավստրիայում՝ Վիեննայում, ուրբաթ օրը՝ 2018թ. դեկտեմբերի 7-ին, կայացավ ՕՊԵԿ անդամ երկրների նախարարների և ՕՊԵԿ կազմի մեջ չմտնող նախարարների հանդիպումը: Քննարկելով նավթային շուկայի ապագա հեռանկարները և հաշվի առնելով 2019թ. նավթի գլոբալ առաջարկի և պահանջարկի աճող անհավասարակշռությունը՝ նախարարների հանդիպման ժամանակ որոշում ընդունվեց 2019թ. հունվարից փոփոխել արտադրության ընդհանուր ծավալները մինչև 1,2 մլն. բարել մեկ օրվա ընթացքում նախնական 6 ամիս ժամկետով: