Հինգշաբթի նավթի գներն աճեցին այն լավատեսությամբ, որ «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովում առևտրային բանակցությունները կարող են աջակցել համաշխարհային տնտեսությանը և բարելավել պահանջարկի կանխատեսումը, այն դեպքում, երբ ԱՄՆ-ի հում նավթի պաշարների պիկային աճը մեկ տարվա ընթացքում կրճատել է շահույթը:
ԱՄՆ-ի նավթային ֆյուչերսները աճել են 0,8 տոկոսով' մինչև 50,67 դոլար մեկ բարելի դիմաց: Համաշխարհային ցուցանիշ հադիսացող Brent նավթը աճել է 0,5 տոկոսով' մինչև 59,03 դոլարի մեկ բարելի դիմաց, որը չորեքշաբթի իջել էր 2,4% -ով' մինչև 58,76 դոլար մեկ բարելի դիմաց:
«Մենք տեսնում ենք մատակարարման հսկայական աճ, և պահանջարկի պատկերը հարցականի տակ է: Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ կտեսնենք ինչ-որ առաջընթաց գլոբալ առևտրի հետ կապված հարցերում G20-ի հանդիպման ժամանակ, որը կսկսվի ուրբաթ օրը », - ասաց CMC Markets and Stockbroking-ի գլխավոր ստրատեգ Մայքլ ՄակԿարտին:
Ներդրողները անհամբերությամբ սպասում են աշխարհի խոշորագույն տնտեսություններ ունեցող 20 երկրների առաջնորդների հանդիպմանը (G20) նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին, որի օրակարգում առաջնահերթ տեղ է զբաղեցնում ԱՄՆ-ի և Չինաստնաի միջև առևտրային պատերազմը: