
OpenAI տեխնոլոգիական ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը հայտարարել է, որ արհեստական բանականությունը կարող է ապագայում գրավել աշխարհը և ոչնչացնել մարդկությունը։
Սա, ըստ Ալթմանի, հնարավոր սցենարներից միայն մեկն է։ Մեկ այլ սցենարի համաձայն, արհեստական բանականությունը կարող է իրեն ենթարկել մարդկանց, կամ ապրել իր սեփական կյանքով։ Խոսելով ChatGPT-ի մասին՝ Ալթմանը ասել է, որ շուտով վերջինիս բաժանորդների թիվը կգերազանցի մի քանի միլիարդը։
«Մարդիկ ավելի ու ավելի են սկսել վստահել նրա պատասխաններին՝ կյանքի կարևոր որոշումներ կայացնելու համար՝ թե աշխատանքում, թե այլ բաներում»,- ասել է Ալթմանը՝ ներկայացնելով, որ մարդիկ սկսել են կախված լինել արհեստական բանականությունից։ Դա վտանգավոր է, քանի որ այդ կերպ մարդիկ կորցնում են իրավիճակների հանդեպ վերահսկողություն ունենալու կարողությունը։
Աղբյուրը՝ Bild
Պատկերը՝ Pascal Rohe