Ածխաթթու գազից կարողանում են սպիտակ շաքար ստանալ

25 Օգոստոս, 2025
Պատկերը՝ Shutterstock Images

Չին գիտնականները ներկայացրել են նորագույն տեխնոլոգիա, որով կարողանում են արդյունաբերական թափոններից ստացվող մեթանոլից և ածխաթթու գազից արտադրել սպիտակ շաքար։ Այս տեխնոլոգիայի համաձայն, ոչ կենդանի օրգանիզմի որոշակի ֆերմենտները փուլ առ փուլ ենթարկվում են փոփոխության՝ վերածվելով բարդ շաքարային միացության։

Ֆերմենտներն իրենցից ներկայացնում են սպիտակուցային մոլեկուլներ, որոնք արագացնում են կենդանի օրգանիզմներում ընթացող քիմիական պրոցեսները։ Դրանք հանդես են գալիս որպես կատալիզատորներ բոլոր տեսակի կենսաքիմիական պրոցեսներում, որոնք ընթանում են կենդանի օրգանիզմներում։

Տեխնոլոգիան աչքի է ընկնում 86 տոկոս արդյունավետությամբ և ճկունության բարձր մակարդակով։ Այս տեխնոլոգիայով հնարավոր է ստանալ ոչ միայն սախարոզ, այլ նաև՝ ֆրուկտոզ, ամիլոզ և օսլա, ինչպես նաև՝ ամիլոպեկտին, ցելոբիոզ և այլ ածխաջրային նյութեր, որոնք պահանջված են սննդի եւ դեղագործական արդյունաբերություններում։

Մասնագետները նշում են, որ ածխաթթու գազի՝ սննդանյութերի փոխարկման այս տեխնոլոգիան կարևոր է նրանով, որ կարող է զգալիորեն թեթևացնել գյուղատնտեսության ոլորտի վրա ընկած ծանրաբեռնվածությունը, նվազեցնել ջրի վրա կատարվող ծախսերն ու ածխածնային հետքը բնության մեջ։ 

Աղբյուրը՝ South China Morning Post

Պատկերը՝  Shutterstock Images

Այլ լուրեր