Չինաստանում բժիշկ Լօ Ցինցյուանը ռոբոտի օգնությամբ հեռացրել է կին պացիենտի թոքի ուռուցքը՝ հեռավար կառավարելով ռոբոտի գործողությունները։ Վիրահատության ընթացքում բժիշկը գտնվել է Գուանչժոու քաղաքում։
5G վիրաբույժ-ռոբոտը թույլ է տվել բժշկին հաջողությամբ իրականացնել Քաշգար քաղաքային ավանում գտնվող պացիենտի վիրահատությունը։ Բժշկի և պացիենտի միջև աշխարհագրական հեռավորությունը կազմել է հինգ հազար կիլոմետր։
Գիտնականներն այս վիրահատությունը համարում են բացառիկ ու շատ կարևոր։ Նշվում է, որ վիրաբուժական համակարգերի ռոբոտացումը մոտ ապագայում արդեն կարող է հազարավոր մարդկանց կյանքեր փրկել։
Աղբյուրը՝ India Today
Պատկերը՝ Shanghai Chest Hospital