Երկրի վրա կյանքի ապահովման համակարգը կարող է խաթարվել

23 Սեպտեմբեր, 2024
Պատկերը՝ Pixabay/CC0 Public Domain

Մթնոլորտային թթվածինը կենսական նշանակություն ունի ցամաքում բնակվող կենդանիների համար, մինչդեռ լուծված թթվածինը կարևոր է ինչպես քաղցրահամ, այնպես էլ ծովային ջրային էկոհամակարգերի առողջության համար: Դա ոչ միայն ծովային տեսակների գոյատևումն է, այլ նաև այն, որ միլիոնավոր մարդիկ սննդի և եկամուտ ստանալու համար ապավինում են ծովային և քաղցրահամ ջրերի բնական միջավայրին: Հիմա այս ամենը հայտնվել է սպառնալիքի տակ։

Նոր հետազոտության ընթացքում Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտական թիմը պարզել է, որ Երկրի ջրային էկոհամակարգերում թթվածնի պարունակությունը շեշտակիորեն նվազում է։ Այժմ գիտնականներն առաջարկում են «մոլորակային խնդիրների» ցանկում ավելացնել ջրի դեզօքսիգենացումը։ Ակնկալվում է, որ այնուհետև գիտնականները կսահմանեն շեմեր, որոնց շրջանակում մարդկությունը դեռևս կկարողնա գոյատևել և բարգավաճել:

Ըստ հետազոտության առաջատար հեղինակ Քևին Ռոուզի՝ Երկրի ջրային տարածքներում թթվածնի մակարդակի «կրիտիկական շեմերը» մոտենում են անհավատալի արագությամբ, և մարդկությունը արդեն հիմա պետք է դա հաշվի առնի: Նշենք, որ ջրի մեջ թթվածնի կոնցենտրացիայի անկման բազմաթիվ պատճառներ կարող են լինել: Նախ, ավելի տաք ջրերը պարզապես չեն կարող պահել նույն քանակությամբ թթվածին, որքան ավելի սառը ջրերը: Երկրորդ, լուծված թթվածինը կարող է ջրային կյանքով ավելի արագ սպառվել, քան այն կարող է համալրվել համապարփակ բոլորաշրջաններում: Դրա պատճառը գյուղատնտեսության և պարարտանյութերի մեջ օգտագործվող օրգանական նյութերի ներհոսքի հետևանքով առաջացած ջրիմուռների ծաղկումն ու բակտերիաների աճն է:

Մոլորակի համար վատագույն սցենարի դեպքում թթվածինը այնքան կսպառվի, որ մանրէները կխեղդվեն և կմահանան, ինչը զանգվածային անհետացում կառաջացնի: Միևնույն ժամանակ, թթվածնի կարիք չունեցող մանրէների պոպուլյացիաները կբարգավաճեն՝ սնվելով մեռած օրգանական նյութերի լիառատությունից: Արդյունքում կգործարկվի Էվտրոֆիկացիա անունով հայտնի հեղձուցիչ բոլորաշրջանը:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ աշխարհը դեռ ի վիճակի է ազդելու իրավիճակի վրա։ Սա պահանջում է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները, սննդանյութերի արտահոսքը և օրգանական ածխածնի ներմուծումը: Ենթադրվում է, որ այս քայլերը օվկիանոսի թթվածնազրկման գործընթացը կսկսեն դանդաղեցնել, գուցե նաև հետ շրջել:

Աղբյուրը՝ Communications Earth & Environment

Պատկերը՝ Pixabay/CC0 Public Domain

Այլ լուրեր