Երկրի ներքին միջուկում նոր խորհրդավոր նյութ է հայտնաբերվել

24 Մայիս, 2024
Պատկերը՝ Live Science/Shutterstock

Երկրի ներքին միջուկը կարող է լցված լինել տարօրինակ նյութով, որը ոչ պինդ է, ոչ էլ հեղուկ. այս մասին են վկայում նոր հետազոտության արդյունքները:

Ավելի քան կես դար գիտնականները կարծում էին, որ Երկրի խորքը բաղկացած է հալված արտաքին միջուկից, որը շրջապատում է ամուր սեղմված երկաթի խառնուրդից կազմված գունդը: Սակայն վերջերս հրապարակված նոր հետազոտությունը աննախադեպ տեսակետ է ներկայացնում մոլորակի ներքին կառուցվածքի վերաբերյալ:

Համակարգչային նոր մոդելավորումը ենթադրում է, որ Երկրի տաք և բարձր ճնշման տակ գտնվող ներքին միջուկը կարող է գոյություն ունենալ «սուպերիոնային վիճակում»՝ ջրածնի, թթվածնի և ածխածնի մոլեկուլների պտտվող խառնուրդի ձևով, որը շարունակաբար սահում է երկաթե ճաղերի միջով:

«Մենք պարզեցինք, որ ջրածինը, թթվածինն ու ածխածինը վեցանկյուն խիտ փաթեթավորված երկաթի մեջ  ներքին միջուկի պայմաններում սուպերիոնային վիճակի են անցնում՝ բարձր դիֆուզիոն գործակիցներ ցույց տալով, - նշում են հետազոտողները: Դա վկայում է այն մասին, որ  միջուկը կարող է գտնվել ոչ թե սուպերիոնային, այլ սովորական պինդ վիճակում:

Մոլորակի միջուկը ոսկորները քանդող ճնշման և արևի մակերևույթի պես տաք ջերմաստիճանի է ենթարկվում, և դրա պարունակությունը երկար ժամանակ է՝ գիտնականների ու ֆանտաստ գրողների շահարկումների առարկա է հանդիսանում: 1950-ականներից սկսած առաջընթացը երկրաշարժերի հետևանքով առաջացող սեյսմիկ ալիքների ուսումնասիրության գործում, որոնք անցնում են միջուկի միջով, թույլ է տվել հետազոտողներին ավելի ճշգրիտ ենթադրություններ անել այն մասին, թե ինչ կա մոլորակի սրտում, բայց նույնիսկ այսօր այդ պատկերը դեռ ամբողջական չէ:

Աղբյուրը՝  Live Science

Պատկերը՝ Live Science/Shutterstock

Այլ լուրեր