Օզոնի շերտը դանդաղորեն վերականգնվում է. մինչև 2066 թվականը անցքը կփակվի

13 Փետրվար, 2023
Պատկերը՝ news.uk.org

Երկրի պաշտպանիչ օզոնային շերտը դանդաղ, բայց նկատելիորեն  վերականգնվում է այնպիսի արագությամբ, որ մոտ 43 տարի հետո Անտարկտիդայի վրայի անցքը ամբողջությամբ կփակվի: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի նոր զեկույցում։

Չորս տարվա գիտական գնահատումը ցույց է տվել, որ վերականգնումը շարունակվում է այն բանից հետո, երբ աշխարհի բոլոր երկրները համաձայնեցին դադարեցնել քիմիական նյութերի արտադրությունը, որոնք քայքայում են Երկրի օզոնային շերտը, ինչը պաշտպանում է մոլորակը վնասակար ճառագայթումից:

Առաջընթացը դանդաղ է ընթանում, ասվում է Դենվերում Ամերիկյան օդերևութաբանական ընկերության համագումարում ներկայացված զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ 30 կիլոմետր բարձրության վրա մթնոլորտում օզոնի միջին գլոբալ քանակությունը մինչև 2040 թվականը չի վերադառնա 1980 թվականի հազվադեպ հանդիպող մակարդակին: Իսկ Արկտիկայում այն բնական վիճակին չի վերադառնա մինչև 2045 թվականը:

Աշխարհի գիտնականներն ու բնապահպանները ողջունում են օզոնի անցքը փակելու ջանքերը, որոնք բխում են 1987 թվականի համաձայնագրից, որը կոչվում է Մոնրեալի արձանագրություն և արգելում է քիմիական նյութերի արտադրությունը:

Աղբյուրը՝ Time

Պատկերը՝ news.uk.org

Այլ լուրեր