Nissan-ի չինական մատակարարը 1000 կմ վազք ապահովող մարտկոցներ կթողարկի

11 Ապրիլ, 2022
Պատկերը՝ Nikkei

Չինական Envision AESC Group ընկերությունը, որը մարտկոցների փաթեթներ է մատակարարում Nissan Leaf-ի համար, հայտարարել է նոր մարտկոցների մոտալուտ թողարկման մասին, որոնք մինչև 1000 կիլոմետր վազք կապահովեն։

Ընդ որումч խոսքը սկզբունքորեն նոր տեխնոլոգիայի մասին չէ. Envision-ը պարզապես կվերանայի մարտկոցների բաղադրակազմն ու կկրկնապատկի բջիջների թիվը:

Նոր մարտկոցների արտադրությունը կկազմակերպվի Ճապոնիայի Իբարակի պրեֆեկտուրայի նոր գործարանում 2024 թվականին։ Մարտկոցները կրկնակի հզորություն կունենան՝ նույն չափերով, բայց ավելի արդյունավետ կլինեն։

Լիցքավորման ժամանակն, օրինակ, կկրճատվի 30 տոկոսով՝ մինչև 20 րոպե: Սակայն զանգվածը ևս կավելանա: Օրինակ, վերջերս հայտնի դարձավ, որ 247 կիլովատ/ժամ հզորությամբ GMC Hummer EV մարտկոցն ավելի քան 1.3 տոննա է կշռում:

Աղբյուրը՝ Nikkei Asia

Պատկերը՝ Nikkei 


Այլ լուրեր