Tesla ընկերությունն սկսել է բացարձակապես նոր տիպի ավտոմեքենայի մշակումը։ Ըստ մամուլում հայտնված հրապարակումների, այս մասին իր աշխատակիցներին ասել է Իլոն Մասկը։
Մասկն ակնարկել է, որ նոր մեքենան, ամենայն հավանականությամբ, կլինի ամբողզջապես ինքնակառավարվող՝ անղեկ և առանց ոտնակների։ Մեքենան, որի արժեքը կազմելու է 25 հազար ամերիկյան դոլար, աշխատելու է էլեկտրականությամբ։ Այն կլինի ամենամատչելին Tesla-ի թողարկած ավտոմեքենաների շարքում։
Գնի նմանօրինակ իջեցումը պայմանավորված է մարտկոցների արտադրոթյան տեխնոլոգիական գործընթացի կատարելագործմամբ։ Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս մեկ միավոր մարտկոցի գինը նվազեցնել 50 տոկոսով։
Ակնկալվում է, որ նոր մեքենայի սերիական արտադրությունը կսկսվի 2023 թվականին։
Աղբյուրը՝ Electrek