Շվեյցարիայում կկառուցեն լողացող արևային էլեկտրակայան

01 Մարտ, 2017

Շվեյցարիայում մտադիր են կառուցել լողացող արևային էլեկտրակայան լեռնաբերձ ջրամբարի վրա:

Արևային կայանը կտեղադրվի Bourg-Saint-Pierre (Lac DES Toules) կոմունայի արհեստական լճի վրա, որը գտնվում է 1810 մ բարձրության վրա: Այն բաղկացած կլինի 2240 մ2 արևային մարտկոցներից, որոնք պետք է տեղադրվեն 36 լաստերի վրա՝ ամրացված լճի ափերին: Մարտկոցները բարձրանալու են և իջեցվելու են ջրամբարի ջրի մակարդակի հետ միաժամանակ:

Նախագծի իրագործմամբ կզբաղվի «Romande Energie» ընկերությունը: Դեմոնստրացիոն տեղակայանքի ստեղծման վերաբերյալ աշխատանքները նախատեսվում է սկսել արդեն այս տարվա ամռանը: Սպասվում է, որ այն կկարողանա արտադրել 750 ՄՎտ*ժ էլեկտրաէներգիա մեկ տարվա ընթացքում, ինչը թույլ կտա ապահովել 208 բնակարանի էներգետիկ պահանջարկը:

Ծրագրի փորձնական փուլի դրական արդյունքների դեպքում 2018թ. կսկսի լայնածավալ շինարարություն, որպեսզի 2019թ. ամռանը շահագործման դրվի էլեկտրակայանը:

Ավարտված տեսքով կայանը կզբաղեցնի ջրամբարի մակերեսի 35% և կարտադրի 23 մլն. ԿՎտ*ժ մեկ տարվա ընթացքում՝ դրանով իսկ ապահովելով էլեկտրաէներգիայով 6400 բնակարան:

Ըստ անցկացված հետազոտությունների տվյալների՝ կայանը լեռնային ջրամբարի վրա կարող է արտադրել 50% ավել էներգիա, քան հարթավայրում տեղադրված նույն մակերեսով կայանը: Սա, բացատրվում է նրանով, որ արևի ճառագայթները արտացոլվում են լեռների ձյան ծածկից՝ բարձրացնելով արտադրողականությունը:

Այլ լուրեր