Հայաստան կգան արևային կայաններ կառուցել ցանկացողներ

24 Հունվար, 2017

Հայաստանում կանցկացվի արեգակնային էներգետիկայի ներդրումային համաժողով: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Հունվարի 25-26-ն անցկացվող համաժողովին մասնակցելու համար Հայաստան կգան արտասահմանյան ավելի քան 30 ընկերությունների ներկայացուցիչներ, կլինի ընդամենը 300 մասնակից: Նրանք կներկայացնեն իրենց ներդրումային առաջարկները: Ներդրումների առաջին լոտը կլինի Գեղարքունիքի մարզի Մասրիկ գյուղի տեղամասը: Կհայտարարվի 50 մՎտ հզորությամբ կայանի կառուցման թենդեր: Ամենացածր սակագին և այսօրվա դրությամբ համարժեք տեխնոլոգիաներ առաջարկած ընկերությունը կստանա շինարարության իրավունքը:

Վերջին շրջանում աշխարհում սկսել են արևի էներգիայի սակագները ավելի հաճախ որոշել թենդերի միջոցով: Օրինակ՝ Դուբայում կայացած վերջին թենդերում ստացել են մեկ կՎտ/ժամի դիմաց 2,4 ցենտ սակագին, այսինքն՝ գործնականում էներգիայի ավանդական աղբյուրների մակարդակին հավասար (համեմատության համար՝ հայկական ԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը 1,4 ցենտ է կազմում): «Իհարկե, Դուբայում պայմաններն այլ են, քան մեզ մոտ, բայց, միևնույն է, մենք հույս ունենք ցածր սակագին ստանալ»,- հավելեց փոխնախարարը:

Այլ լուրեր