Նավթի պաշարների կրճատումը կարող է հանգեցնել դրա արժեքի աճի մինչև $74

26 Ապրիլ, 2021

Նավթի պահեստարան Օկլոհամայում
Հեղինակ՝ Դանիել Ակկեր/Bloomberg

Նավթի պաշարները, որոնք համավարակի ընթացքում կուտակվել էին աշխարհի պահեստարաններում, գործնականում սպառվել են, ինչն արդեն ընթացիկ տարվա երկրորդ կեսին կարող է ածխաջրածինների գների աճի պատճառ հանդիսանալ։  

Փետրվարին նավթի պաշարներն աշխարհի զարգացած տնտեսություններում 57 միլիոն բարելով գերազանցում էին 2015 – 2019 թվականների միջին ցուցանիշը: Ընդ որում՝ դեռևս 2020 թվականի հուլիսին նավթի ավելցուկային պաշարները գրեթե հնգապատիկ ավելի էին՝ 249 միլիոն բարել: Վերջին ամսիներին գրանցված պահանջարկի ավելացման ֆոնին պաշարներն էլ ավելի են կրճատվել:

Հում նավթի առավելագույն պաշարներն այս պաին պահպանվում են Չինաստանում, իսկ ածխաջրծինների ամերիկյան պաշարները գործնականում վերադարձել են այն մակարդակին, որը դիտվում էր մինչև համավարակը՝ արդեն փետրվարին կազմելով 1,28 միլիարդ բարել:

ԱՄՆ-ի Արևելյան ափին նավթի պաշարներն անցյալ շաբաթ հասել են 30-ամյա նվազագույնին: Ըստ որում վերջին երկու շաբաթում 27 տոկոսով՝ մինչև 50,7 միլիոն բարել, կրճատվել են լցանավերում պահվող նավթի ծավալները:

Ապրիլի 19-ին Լոնդոնի ICE բորսայում Brent նավթի՝ հունիսի ապառնագրի արժեքն աճել է՝ մեկ բարելի դիմաց կազմելով 67,08 դոլար: Նավթի պաշարների կանխատեսվող կրճատման ֆոնին 2021 թվականի երկրորդ կեսին նավթի գինը կարող է աճել մեկ բարելի դիմաց մինչև 74 դոլարի։

Աղբյուրը՝ Bloomberg

Այլ լուրեր