«Ինտեր ՌԱՕ» խումբը և «Տաշիր» խումբը ժամկետից շուրջ ավարտին են հասցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ի վաճառքի գործարքի երրորդ փուլը: Այս մասին համապատասխան հայտարարություն է տարածել «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը: Գործարքի արդյունքում երկու ընկերությունների բաժնետոմսերի 100 տոկոսն անցել է «Տաշիր» խո ւմբ ընկերությանը:
Գործարքը ստորագրվել էր դեռևս 2015թ-ի աշնանը, որի համաձայն, առաջին փուլում «Տաշիր» խումբը ձեռք է բերել երկու ընկերությունների բաժնետոմսերի 25-ական տոկոսը: Յուրաքանչյուր ընկերության բաժնետոմսերի ևս 25-ական տոկոս փոխանցվել է երկրորդ փուլում: Ակնկալվում էր, որ բաժնետոմսերի մնացած մասը պետք է փոխանցվեր նոր սեփականատիրոջը մինչև 2017թ-ի ավարտը: 2015թ-ի հոկտեմբերից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ի օպերատիվ կառավարումն արդեն իսկ իրականացնում է «Տաշիր» խումբը:
«Հայաստանի Հանրապետությունում ակտիվների վաճառքը լիովին տեղավորվում է «Ինտեր ՌԱՕ» խմբի զարգացման ռազմավարության մեջ, իսկ գործարքի գինն արտահայտում է նշված ընկերությունների արդարացի արժեքը: Այսօր պետք է ընդգծենք հետևյալ փաստը' գործարքը հնարավորություններ է ստեղծել ռեսուրսներ ազատել Ռուսաստանում «Ինտեր ՌԱՕ» խմբի հետագա զարգացման համար: Միաժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ն հաջող կերպով զարգանում են «Տաշիր» խմբի գլխավորությամբ»,- նշել է «Ինտեր ՌԱՕ»-ի կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը: