Սիրելի հայրենակիցներ
Չնայած փորձություններին, որոնց աշխարհը բախվեց 2020 թվականին, մենք լավատեսությամբ ենք նայում ապագային:
Համաճարակը զգալի ազդեցություն թողեց աշխատողների և գործատուների՝ աշխատանքի կազմակերպման նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա: Բազմաթիվ ընկերություններ ստիպված եղան աշխատանքը կազմակերպել հեռավար: Սակայն, բոլոր սոցիոլոգիական հարցումների համաձայն, մարդկանց մեծամասնությունը նախընտրում է ավանդական գործնական միջոցառումները, որոնք ենթադրում են անձնական շփում:
COVID-19-ը արմատապես փոխեց մեր աշխարհը, բայց մենք վստահ ենք, որ 2021 թվականին մարդկությանը կհաջողվի հաղթել կորոնավիրուսը:
Համոզված ենք, որ հաջորդ տարին լինելու է ավելի լավը, քան անցածն էր: Բարեփոխումների ազդակ են դառնալու տեխնոլոգիաների թվայնացումն ու կատարելագործումը, կրեատիվ տնտեսության զարգացումը:
Մենք կկարողանանք բուժել մեր վերքերը, ոտքի կանգնել և շարժվել առաջ հանուն մեր ապագայի:
Ուրախ Ամանոր և Սուրբ Ծնունդ: