Նոր պերովսկիտը խոստանում է 38,7% արդյունավետությամբ արևային վահանակներ

21 Ապրիլ, 2020

The Japanese researchers say their material could go into thin-film mass production. ImageGifu University

Ճապոնացի գիտնականները բնորոշել են պերովսկիտային նյութը լայն թողունակությամբ և բարձր կայունությամբ, որը, վերջիններիս կարծիքով արևային վահանակների կառուցվածքում ճիշտ օգտագործվելու դեպքում, կարող է ապահովել մինչև 38,7% արդյունավետություն: Ինչպես պնդում են գիտնականները, BaZrTiS3 նյութի լույսի կլանման գործակիցը գերազանցում է 105սմ-1: Այն ամենաբարձրն է արևային տարրերի բոլոր նյութերի ունեցած գործակիցներից, ներառյալ քաղկոգենիդ պերովսկիտներինը, ինչպիսիք են  SrZrS3, BaHfS3 և SrHfS3 : 

Ճապոնական թիմը պնդում է, որ նկատվել է նյութի բարձր կայունություն մինչև 6000C ջերմաստիճանում և ջրի մեջ ընկղմվելու ժամանակ: Գիտնականների կարծիքով, բարակ ժապավենների ձևավորման համապատասխան տեխնոլոգիա կիրառելու դեպքում իրենց նյութը կարող է օգտագործվել պերովսկիտի հիմքի վրա ֆոտոէլեկտրական վահանակների զանգվածային արտադրության ժամանակ: 

Աղբյուրը՝ pv-magazine.com

Այլ լուրեր