General view of oil tanks and the ConocoPhillips' Bayway Refinery in Linden, New Jersey, U.S., March 30, 2020. REUTERS/Mike Segar
Նավթն իր դիրքերն ամրապնդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև համաձայնություն ձեռք բերվելու արդյունքում, որոնք պայմանավորվել են բանակցություններ վարել էներգետիկ շուկաների կայունացման շուրջ:
Կրեմլից հայտնում են, որ Թրամփը և Պուտինը հեռախոսային խոսակցության ընթացքում պայմանավորվել են, որպեսզի էներգետիկայի ոլորտի իրենց բարձրաստիճան պաշտոնյաները քննարկեն նավթային շուկայի կայունացման հարցերը:
«Նավթի գները կայունանում են մինչև 18-ամյա վաղեմության նվազագույնին հասնելուց հետո այն հույսով, որ գերավելցուկի խնդիրները կարող են, վերջապես, որևէ լուծում ստանալ...»,- ասել է OANDA բրոքերային ընկերության նավթային շուկայի ավագ վերլուծաբան Էդվարդ Մոյան
«Սա հիմնականում կապված է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների միջև առանցքային հեռախոսային զանգի հետ»:
Աղբյուրը՝ Reuters