Ingeteam ներկայացնում է նոր կենցաղային հիբրիդային ինվերտոր

25 Փետրվար, 2020

Ingeteam's Ingecon Sun Storage 1Play TL M hybrid inverter.  ImageIngeteam

Ինվերտորներ արտադրող իսպանական Ingeteam-ը թողարկել է ավելի քան 98% ՕՕԳ ունեցող նոր կենցաղային ինվերտոր, որն ունի մեկ մուտք մարտկոցի համար և ևս երկուսը՝ ֆոտոէլետրական վահանակների համար:

Արտադրողի խոսքերով, իր նոր հիբրիդային սարքավորումը իր մեջ ներառում է առավելագույն հզորության կետերին հետևելու համակարգ, ինչը կատարյալ է արևելք/արևմուտք ուղղվածությամբ տանիքներին տեղադրված  ֆոտոէլեկտրական համակարգերի համար:

Ingeteam-ը ընդգծել է նաև, որ իր նոր սարքավորումը հարմար է ինչպես արևային էներգիայի, այնպես էլ էներգիայի ինքնավար գեներատորիների համար:

Ինչպես նաև պարզաբանվել է, որ հիբրիդային ինվերտորը, որը հասանելի կլինի 3 կՎտ և 6 կՎտ ելքային հզորությամբ, համատեղելի է էներգիայի պահպանման առաջատար մասնագետների կողմից արտադրվող կապարե-թթվային և լիթիումի իոնային մարտկոցներից շատերի հետ: Սարքավորմանը տրվում է 5 տարվա երաշխիք 25 տարի երկարաձգելու հնարավորությամբ:

Աղբյուրը՝ pv-magazine.com

Այլ լուրեր