Ճշգրիտ անկյունային թեքության ստացման նոր մեթոդոլոգիան

18 Փետրվար, 2020

Նյու Յորքի Համալսարանի գիտնական Քրիստիան Ստեֆանո Շուստերը առաջարկում է որոշակի տեղանքում հարթ մակերեսով ֆոտոէլեկտրական վահանակների տեղադրման օպտիմալ անկյունային թեքության հաշվարկման նոր մեթոդիկա:

Նոր մոտեցումը կառուցված է բազմակի, ազատորեն հասանելի արբանյակային տվյալներից ստացված տեղեկատվական տվյալների հիման վրա, որոնք ունակ են երկար տարիներ շարունակ հետևել ամբողջ երկնքով մեկ արևային ճառագայթների հզորությանը աննշան փոփոխվող գլոբալ արևային սպեկտրով:

Շուստերը ընդգծել է, որ ճշգրիտ անկյունային թեքություն ստանալու համար տեղադրողները պետք է հաշվի առնեն օբյեկտի ոչ միայն աշխարհագրական բարձրությունը, լայնությունն ու երկայնությունը, այլև Երկրի պտույտը, թեքությունը, ուղեծրի էքսցենտրիկությունը, ինչպես նաև պտույտը արևի շուրջ:

Նա նաև նշել է, որ պարբերաբար կրկնվող արտակարգ ջերմաստիճանները, օդի աղտոտվածության ավելի բարձր մակարդակները, ջրային ճգնաժամի ուժգնացումը և գետերի աղետալի դինամիկան նույնպես կարող են ազդեցություն ունենալ արևային սպեկտրի և գոտիավորված (զոնալ) ալբեդոյի վրա:

Աղբյուրը՝ pv-magazine.com

 

Այլ լուրեր