Արքայազն Ուիլյամը սահմանել է մրցանակ «Երկրի վերականգնման» համար

20 Հունվար, 2020

File Photo: Asadour Guzelian/Pool via REUTERS

Բրիտանական Արքայազն Ուիլյամը սահմանել է մրցանակ մի քանի միլիոն ֆունտ ստերլինգի չափով, որպեսզի խրախուսի ամբողջ աշխարհում գլոբալ խնդիրների լուծմամբ զբաղվող մարդկանց գտնել Երկրի ամենախոշոր բնապահպանական խնդիրների լուծումները՝ հայտարարելով, որ մեր մոլորակը գտնվում է վճռորոշ փուլում:

Earthshot Prize մրցանակը, որը, ինչպես անվանվում է իր գովազդում, «պատմության մեջ բնապահպանական ամենահեղինակավոր մրցանակն» է, առաջիկա տասնամյակների ընթացքում կշնորհվի տարվա մեջ հինգ հաղթողների՝ առավելագույն կարևորությամբ գլոբալ խնդիրների համար նվազագույնը 50 լուծում առաջարկելու նպատակով:

Earthshot նախաձեռնության նպատակն է ստեղծել նոր տեխնոլոգիաներ, մշակել քաղաքականություն և լուծումներ կլիմայի և էներգիայի, բնության և կենսաբազմազանության, օվկիանոսների, օդի աղտոտվածության և քաղցրահամ ջրերի խնդիրների հետ կապված: Համաձայն Քենսինգթոնի պալատի հայտարարության, մրցանակը ոգեշնչվել է Moonshots հայեցակարգից, որում ասվում է, որ 1969 թվականի վայրէջքը լուսնի վրա հանդիսանում էր հավակնոտ և նորարարական նպատակների հոմանիշ:

Այլ լուրեր