Թրամփի կառավարության կողմից մեկնարկվում է էներգիայի կուտակման ոլորտում համաշխարհային առաջատար դառնալու նախագիծը

14 Հունվար, 2020

ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է «Էներգախնայողության մեծ մարտահրավերի» մեկնարկի մասին, որը ներկայացվում է որպես էներգիայի պահպանման «համապարփակ ծրագիր՝ ուղղված հաջորդ սերնդի էներգիայի կուտակման տեխնոլոգիաների մշակման, առևտրայնացման և օգտագործման արագացմանը և ամերիկյան գլոբալ առաջատարության պահպանմանը»:

Ըստ Նախարարության, հայեցակարգի նպատակն է մինչև 2030 թվականը ստեղծել և պահպանել համաշխարհային առաջատարություն կուտակված էներգիայի օգտագործման և արտահանման ոլորտում ներքին արտադրության մատակարարման անվտանգ շղթայի միջոցով, որը կախված չի լինի կրիտիկական կարևոր նյութերի օտարերկրյա աղբյուրներից:

Լիթիումի-իոնային մարտկոցները, որոնց բաժինը համաշխարհային մարտկոցային ինդուստրիայում կազմում է 90 տոկոս, պարունակում է այնպիսի հումք, ինչպիսին է կոբալտը և նիկելը, որոնք նման ծավալներով չեն արդյունահանվում ԱՄՆ-ում: ԱՄՆ-ում արդյունահանվում է միայն լիթիումի որոշակի քանակ, սակայն ավելի քիչ ծավալներով, քան լիթիումի հիմնական արդյունահանող երկրներում՝ Ավստրալիա, Չիլի, Արգենտինա և Չինաստան:

BloombergNEF տվյալներով 2019 թվականի սկզբին  լիթիումի-իոնային մարկոցների համաշխարհային արտադրության 73 տոկոսը բաժին է ընկել Չինաստանին, իսկ երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 12 տոկոսով:

Այլ լուրեր