Սաուդյան Արաբիան և Քուվեյթը մինչև 2019 թվականի վերջ կվերականգնեն նավթի արդյունահանումը չեզոք գոտում

24 Դեկտեմբեր, 2019

File Photo: Bloomberg

Ավելի քան երեք տարի առաջ Սաուդյան Արաբիան և Քուվեյթը դադարեցրին նավթի արդյունահանումը համատեղ շահագործվող նավթային հանքատեղում՝ Խաֆջիում և Վաֆրայում՝ այսպես կոչված չեզոք գոտում՝ այդպիսով կրճատելով արդյունահանումը 1 օրում մոտ 500.000 բարելով կամ նավթի համաշխարհային մատակարարումը՝ 0,5 տոկոսով:

Քանի որ այս տարի նավթի գինը կտրուկ աճեց՝ գերազանցելով վերջին չորս տարիների առավելագույնը՝ մեկ բարելի համար 85 դոլարով, Վաշինգտոնը, որպեսզի նվազեցնի նավթի գինը արդյունահանման ծավալները ավելացնելու ճանապարհով, սկսեց ճնշում գործադրել Պարսից ծոցի իր գլխավոր դաշնակցի՝ Ալ-Ռիադի վրա:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բել Սալմանը այցելեց Քուվեյթ չեզոք գոտում նավթի արդյունահանումը վերսկսելու հարցը քննարկելու նպատակով:

Չեզոք գոտում նավթի արդյունահանումը հարում է 1920-ական թվականների տարածքային սահմանները սահմանելու վերաբերյալ պայմանագրին, երբ չեզոք գոտին հավասարապես բաժանվեց Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի միջև:

Չեզոք գոտին հանդիսանում է աշխարհի միակ խոշորագույն ակտիվը, որտեղ արդյունահանումը դադարեցվել է կանխամտածված վերջին երեք տարիների ընթացքում:

Այլ լուրեր