Էկոլոգիայի պաշտպանը հայց է ներկայացրել ընդդեմ կենսաթոշակային ֆոնդի վերջինիս ոչ բավարար էկոլոգիական լինելու հիմքով

21 Նոյեմբեր, 2019

Mark McVeigh

Ավստրալիայից 24 ամյա գիտնական էկոլոգ Մարկ Մակվեյը չի կարող ստանալ իր կենսաթոշակային խնայողությունները մինչև 2055 թվականը: Սակայն, անհանգստանալով, թե ինչպիսին կլինի այդ ժամանակ աշխարհը՝ նա միջոցներ է ձեռք առնում արդեն այսօր՝ հայց ներկայացնելով ընդդեմ իր 39 միլիարդանոց կենսաթոշակային ֆոնդի՝ վերջինիս կողմից իր ներդրումների վրա կլիմայի փոփոխության ազդեցության ոչ բավարար գնահատման և բացահայտման հիմքով:

Դատավարությունը դաշնային դատարանում կարող է դառնալ եզակի մարտահրավեր: Արդյո՞ք կենսաթոշակային ֆոնդերը խախտում են իրենց ֆիդուցիար պարտավորությունները՝ չհաղթահարելով ավելի տաք մոլորակի ֆինանսական ավերող ազդեցությունը:

Ֆոնդը հայտնում է, որ կլիմայի փոփոխությունը հանդիսանում է այն բազմաթիվ հանգամանքներից մեկը, որն իր կողմից պետք է դիտարկվի իր 2 միլիոն անդամների անունից ներդրումներ կատարելու ժամանակ: Շուրջ 2,9 տրիլիոն դոլար կազմող Ավստրալիայի կենսաթոշակային ֆոնդը ուշադիր հետևում է այս նախադեպին, որպեսզի հասկանա, արդյոք գործի ելքը էլ ավելի կբարդացնի ֆոնդերի համար ապահովել արդեն իսկ օրենսդրորեն ամրագրված շահութաբերության նվազագույն ցուցանիշները:

Այլ լուրեր