Թրամփի նավթային պատժամիջոցների անկանխատեսելի ազդեցությունը

03 Սեպտեմբեր, 2019

An oil drilling rig near Almetyevsk, Tatarstan, Russia. 
Photographer: Andrey Rudakov/Bloomberg

Իրանի և Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատժամիջոցների հետևանքով ոչ դիտավորյալ աճել է ռուսական ապրանքանիշի չմշակված նավթի պահանջարկը: Պատժամիջոցները հանգեցրել են ռուսական նավթի պահանջարկի կտրուկ աճի ՕՊԵԿ անդամ և նրանց գործընկերներ երկրներում նավթի արդյունահանման կրճատման ֆոնին:

ԱՄՆ-ն Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ հայտարարեց հունվարի վերջում, իսկ մայիսից վերացրեց իրանական նավթի գնորդների համար նախատեսված մնացած բոլոր թույլտվությունները:  Արդյունքում առաջացավ այս երկու երկրների կողմից արտահանվող չմշակված նավթի ծանր թթվային տեսակի դեֆիցիտ, իսկ նավթի այս տեսակը համանման է Ռուսաստանում արդյունահանվող տեսակին:

Urals-ը սովորաբար վաճառվում է զեղչով ի համեմատ Brent-ի: Վերջին 5 տարիների ընթացքում ռուսական չմշակված նավթի բարելի արժեքը միջինում 1 դոլարով ավելի էժան է եղել Միջերկրականում և 1,63 դոլարով՝ Հյուսիս-Արևմտյան Եվրոպայում վաճառվող նավթից:

Գնի տարբերությունը էականորեն կրճատվեց անցյալ տարվա նոյեմբերին այն բանից հետո, երբ Թրամփը սահմանափակեց իրանական նավթի խոշոր գնումները:  Ընթացիկ տարվա սկզբին Urals-ի գինը Brent-ի համեմատ Հյուսիս-Արևմտյան Եվրոպայում մշտապես փոփոխվում էր 1 բարելի համար 0.86 դոլարի չափով: Իրանական նավթի սպառման ավանդական տարածաշրջան Միջերկրականում տարբերությունը կազմում էր 1 բարելի համար 1 դոլար:

Այլ լուրեր