Այս օրը հետազոտողները նշել են որպես մոլորակի բնական վերականգնվող պաշարների տարեկան ամբողջ ծավալի սպառման օր: Այդ իսկ պատճառով այժմ աշխարհն օգտագործում է այդ պաշարները ապագա տարեկան էկոլոգիական պաշարների հաշվին:
Հաշվապահական հաշվառման տարրական գիտելիքները թույլ են տալիս փաստել, որ երբ տարեկան ընդհանուր ծախսերը գերազանցում են վերականգնվող ռեսուրները, վերջինս չի կարող Երկիր մոլորակի վրա ապահովել կայուն ապագա:
Անցյալ տարի Էկոլոգիական պարտքի Համաշխարհային օրը նշվել է օգոստոսի 1-ին, մինչդեռ 1999 թվականին այդ օրը նշվել է հոկտեմբերին, այսինքն, 2 ամիս ավելի ուշ:
Վերլուծաբանների կողմից կատարված հաշվարկների համաձայն, եթե ամբողջ մարդկությունը ապրեր ինչպես ԱՄՆ-ում, մեզ անհրաժեշտ կլիներ հինգ Երկիր մոլորակի պաշար:
Այդ ցուցակում են հայտնվել նաև մի քանի եվրոպական երկրներ: Ցուցակը գլխավորում է Ռուսաստանը, իսկ Գերմանիան ու Շվեյցարիան զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ ու երրորդ տեղերը:
Աղբյուրը՝ euronews.com