Սպառողները կվճարվեն վերականգնվող էներգիայի ավելցուկը ցանցերին փոխանցելու համար

05 Օգոստոս, 2019

Image: Shutterstock

Բրիտանական այն էներգոմատակարարների համար, ովքեր ունեն ավելի քան 150000 սպառող, որն ընդգրկում է մանրածախ շուկայի 90 տոկոսը, The Smart Export Guarantee-ին (SEG) սահմանել է իրավական պարտավորություն. 2020 թվականի հունվարի 1-ից ներդնել վաճառքի սակագին:

Համաձայն այս մեխանիզմի բոլոր այն տները կամ ձեռնարկությունները, որոնք տեղադրել են մինչև 5ՄՎտ հզորությամբ արևային վահանակներ, հողային տուրբիններ կամ այլ վերականգնվող էներգիայի ոչ մեծ գեներատորներ, կստանան փոխհատուցում էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր միավորի համար, որը նրանք կվաճառեն ցանցերին, որն էլ կվերահսկվի իրենց «խելացի» հաշվիչներով:

Մեխանիզմը մշակվել է տեղական արտադրության աջակցության հաշվին վերականգնվող էներգիայի աղբյուրների ոչ այդքան մեծ արտահանման շուկայի ընդլայնման նպատակով, և, ինչպես սպասվում է, այն կօգնի խթանել ու համակցել խելացի և արդյունավետ էներգոհամակարգերը այնպիսի տեխնոլոգիաների համակցությամբ, ինչպիսիք են «խելացի» հաշվիչները և մարտկոցները:

Բնակելի արևային վահանակների արժեքը ներկայում 50%-ով ավելի էժան է, քան 2011թվականին:

Այլ լուրեր