Image: Tarmac
Օգտագործված անվադողներից պատրաստվել է Ճանապարհային ծածկույթի համար օգտագործվող նյութ և ներառվել է ասֆալտ-բետոնի մեջ: Արտադրողի հավաստմամբ ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար վերամշակվելու է և կրկնակի օգտագործվելու շուրջ 750 օգտագործված անվադողեր:
Ենթադրվում է, որ վերջինս կօգնի լուծում գտնել Մեծ Բրիտանիայում տարեկան 40 միլիոն արտադրվող օգտագործված անվադողերի կիրառման համար և կրճատել Մեծ Բրիտանիայից արտահանվող ռետինե թափոնների քանակը 120000 տոննայով:
Ռազմավարական ճանապարհային ցանցում խոշոր ներդրումների ֆոնին այժմ հնարավորություն է ստեղծվել օգտագործել այս տեխնոլոգիան և բացահայտել այսպիսի տնտեսապես շահավետ շրջանաձև մոտեցման առավելությունները: