Օդի աղտոտումը ավելի մահացու է, քան ծխելը

23 Մայիս, 2019

Image: ELN

Տարեկան կտրվածքով օդի աղտոտման հետևանքով մահացության դեպքերը ավելի շատ են, քան ծխելու: Այսպիսի դատավճիռ է կայացվել European Heart Journal-ի կողմից հրապարակված նոր հաշվետվության մեջ, համաձայն որի աղտոտիչների հետ կապված առողջության համար վնասակար հետևանքները, այնպիսիք, ինչպիսիք են կոշտ մասնիկները, «ավելի շատ են, քան ենթադրվում էր նախկինում»:

Ուսումնասիրության մեջ հիմնավորվում է, որ 2015թ. օդի աղտոտվածությունը հանդիսացել է 8,8 միլիոն մահացության դեպքերի լրացուցիչ պատճառ, ինչպես նաև այն, որ տրանսպորտային, գյուղատնտեսական և արդյունաբերական աղտոտող նյութերի խառնուրդները կրճատում են վաղաժամ մահացած անձանց կյանքից միջինը 2,2 տարի:

Այս ցուցանիշները վկայում են այն մասին, որ օդի աղտոտվածությունը մեկ տարվա կտրվածքով հանդիսանում է ավելի շատ մահացության դեպքերի պատճառ, քան ծխախոտի օգտագործումը:

Այսպիսով, հետազոտողները եզրահանգել են, որ իրենց կատարած աշխատաքը վկայում է այն մասին, որ հանածո վառելիքի փոխարինումը էներգիայի վերականգնվող աղբյուրներով կարող է «էականորեն նվազեցնել օդի աղտոտվածության հետևանքով կյանքի տևողության կրճատման տեմպերը»:

Այլ լուրեր