Հոլդինգի գլխավոր տնօրենը մասնակցել է ԱլԳ տասնամյակին նվիրված Բրյուսելյան բարձրաստիճան կոնֆերանսին

16 Մայիս, 2019

Եվրոպական Հանձնաժողովի Փոխնախագահ և Գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպական Հանձնաժողովի Հանձնակատար Յոհաննես Հանի հրավերով «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Պետրոսյանը մասնակցել է բարձրաստիճան կոնֆերանսի, որը կազմակերպվել էր Արևելյան Գործընկերության 10 ամյակի կապակցությամբ:

Կոնֆերանսին մասնակցում էին ԵՄ հարևան արևելյան երկրների նախագահները և կառավարության ղեկավարները, ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, բիզնեսի առաջատարներ և շուրջ 34 երկրներից ժամանած լրագրողներ: Միջոցառմանը իրենց մասնակցությունն են ունեցել նաև ԵՄ Գերագույն ներկայացուցիչ, Փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական Հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ Հանձնակատար Յոհաննես Հանը և Առևտրի հարցերով Եվրոպական Հանձնաժողովի անդամ Սեսիլիա Մալմստրեմը:

«Արևելյան գործընկերությունը գործընկերություն է քաղաքացիների համար և քաղաքացիների հետ, որի հիմքում ապագայի տեսլականն է՝ հստակ կենտրոնացած այն արժեքների վրա, որոնք կարևոր են նրանց համար: Մենք միասին աշխատում ենք տնտեսության ամրապնդման, կառավարման որակի բարձրացման, հասարակության և կապերի ամրապնդման համար, - ասել է Նախագահ Յունկերը, - մենք Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ կնքել ենք Ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ հավակնոտ համաձայնագրեր: Այս երկրների քաղաքացիները ԵՄ տարածքում կարճաժամկետ գտնվելու համար օգտվում են նաև առանց վիզայի մուտքի ռեժիմից: Արևելյան Գործընկերության տարածաշրջանում գտնվող ձեռնարկատիրական ընկերություններին տրամադրվել են 125 հազար գումարի չափով վարկեր, որից կեսը տեղական արժույթով: Տարածաշրջանում մենք նպաստել ենք ավելի քան 30 հազար աշխատատեղերի ստեղծմանը: Աճել է մեր առևտուրը Արևելյան Գործընկերության վեց երկրներից յուրաքանչյուրի հետ, որոնք միասին զբաղեցնում են 10-րդ տեղը ԵՄ առևտրային գործընկերների շարքում: Ես ցանկանում եմ, որ մենք շարունակենք կենտրոնացված աշխատել այն ամենի համար, ինչը մեր համոզմամբ մենք պետք է իրականացնենք միասին, որպեսզի մեր գործընկերությունը իրագործի խոստացվածը»:

Կոնֆերանսի մասնակիցները քննարկել են գործընկերության զարգացումը առաջին տասնամյակի ընթացքում և փոխանակվել ապագայի վերաբերյալ իրենց կարծիքներով:

«Սա շատ լավ հնարավորություն էր տեղեկացված լինել Եվրոպայում տեղի ունեցող վերջին իրադարձություններից և տարածաշրջանային բիզնեսի համար փնտրել լրացուցիչ հնարավորություններ միմյանց հետ համագործակցելու ճանապարհին հանուն համընդհանուր շահի», - ընդգծեց պարոն Պետրոսյանը:

Տասը տարի առաջ՝ 2009թ. մայիսին, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի նախագահները, կառավարության ղեկավարները և ներկայացուցիչները Պրահայում հանդիպեցին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բարեկամության և համագործակցության փոխադարձ կապերի ամրաբնդման, ինչպես նաև ռազմավարական և հավակնոտ Գործընկերության ստեղծման համար՝ որպես Եվրոպական հարևանության քաղաքականության հատուկ ասպեկտ, որը պետք է զարգանար երկկողմանի համագործակցությանը զուգահեռ:

Այս համատեղ ջանքերը, որոնք ուղղված էին ավելի բարգավաճող, կենսունակ, կայուն և դեմոկրատ տարածաշրջան ստեղծելուն, հիմնված էին համընդհանուր արժեքների, փոխադարձ շահերի և պարտականությունների, Եմ-ին հարևան արևելյան երկրները մոտեցնելու և հենց հարևան երկրների միմյանց միջև ավելի ամուր կապերի զարգացման վրա՝ հանուն համընդհանուր շահի:

Այլ լուրեր