ԱՄՆ հնարավոր է համարում զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը

25 Մարտ, 2019

Ali Mohammadi | Bloomberg | Getty Images
The oil tanker 'Devon' prepares to transfer crude oil from Kharg Island oil terminal to India in the Persian Gulf, Iran, on March 23, 2018

Անցյալ շաբաթ Իրանի հարցերով Պետական Դեպարտամենտի ներկայացուցիչ Բրայան Հուքը հրաժարվեց մեկնաբանել. արդյո՞ք ԱՄՆ-ն կշարունակի բացառություններ կատարել իրանական նավթի գնորդների համար:

Թերևս սա ամենակարևոր հարցն է համաշխարհային նավթի շուկայում: Մինչև մայիսի 8-ը ԱՄՆ-ն որոշում կկայացնի իրանական նավթի գնորդների համար արտոնությունների երկարաձգման հարցի վերաբերյալ: Հոկտեմբերին ԱՄՆ-ն վերացրեց ութ երկրների նկատմամբ կիրառված պատժամիջոցները, որոնք ուժի մեջ էին մտել նախորդ տարվա նոյեմբերից:

Հուքի խոսքերով, 2019թ.պահանջարկը գերազանցող առաջարկի ցուցանիշները արտացոլող կանխատեսումները թույլ կտան ԱՄՆ-ին ավելի ագրեսիվ լինել Իրանից արտահանումը զրոյի հասցնելու իրենց փորձերում: Նա ասաց, որ Իրանը ներկայում մեկ օրում արտահանում է 1-1,1 միլիոն բարել:

Միևնույն ժամանակ ՕՊԵԿ Գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները ստեղծում են անորոշություն, այնինչ ՕՊԵԿ-ը փորձում է նավթի շուկայում հավասարակշռել առաջարկն ու պահանջարկը՝ սահմանափակելով նավթի արդյունահանումը:

Այլ լուրեր