Միավորների Միջազգային համակարգը վերանայվել է պատմական քվեարկության արդյունքում

10 Դեկտեմբեր, 2018

Քաշերի և չափերի միջազգային բյուրոյի (ՔՉՄԲ) 54 անդամ-երկրների ներկայացուցիչները հանրահայտ որոշմամբ կողմ են քվեարկել Միավորների միջազգային համակարգը (SI) վերանայելու համար՝ փոփոխելով կիլոգրամի, ամպերի, կելվինի և մոլի համաշխարհային սահմանումները:

Ֆրանսիայում՝ Վերսալում, կայացած Քաշերի և չափերի գլխավոր կոնֆերանսի (ՔՉԳԿ) 26-րդ նիստում ընդունված որոշումը նշանակում է, որ այժմ բոլոր SI միավորները արտահայտվելու են հաստատուն մեծություններով, որոնք նկարագրում են շրջակա միջավայրը: Սա կապահովի SI կայունությունը և հնարավորություն կտա օգտագործել նոր տեխնոլոգիաներ, ներառյալ քվանտային տեխնոլոգիաները՝ մոտարկելով սահմանումները:

Փոփոխությունների արդյունքում, որոնք ուժի մեջ են մտնելու 2019թ.-ի մայիսի 20-ից, նյութական առարկաները կդադարեն օգտագործվել որպես չափման միավոր:

ՔՉՄԲ-ում պահվող Կիլոգրամի միջազգային նախատիպը՝ էտալոնը (ԿՄՆ), որը իրենից ներկայացնում է պլատինե-իրիդիումե ձուլվածքից ցիլինդր և որը 130 տարիների ընաթցքում ծառայել է որպես կիլոգրամի սահմանում, այժմ հեռացվելու է: Այն փոխարինվելու է սահմանումով, որը հիմնված է քվանտային ֆիզիկայի հիմնարար հաստատուն՝ Պլանկի հաստատուն մեծության վրա:

Նոր սահմանումները շոշափում են SI յոթ հիմնական միավորներից չորսը՝ կիլոգրամ, ամպեր, կելվին և մոլ, ինչպես նաև դրանց հետ կապված միավորները, ինչպիսիք են վոլտը, օմը, ջոուլը:

Պլատինե-իրիդիումե ցիլինդրի փոխարինման նպատակով նախաձեռնվել է մի քանի նախագծեր: Դրանցից մեկի շրջանակներում ստեղծվել է նոր էտալոն կատարյալ գնդի տեսքով՝ պոլիկրիստալե սիլիցումից, որը հարստացված է հաստատուն 28Si իզոտոպով, որը շեղված է շրջանագծից 30 նանոմետրով: Այս նախագծում մասնակցում է «Ռոսատոմ»-ը: Մինչև 2018թ. վերջը ռուսական կոնցեռնը Գերմանիա կմատակարարի սիլիցում-28 իզոտոպը (28Si) նոր սերնդի զանգվածի էտալոն ստեղծելու նպատակով ստեղծված «Կիլոգրամ-3» միջազգային գիտական նախագծի համար:

Այլ լուրեր