Միացյալ Նահանգներում 17-ամյա դպրոցական Մեթյու Փասը աստղագիտության մեջ մեծ նվաճման հեղինակ է դարձել։ Նա կարողացել է մշակել ագորիթմ արհեստական բանականության համար, որի միջոցով հայտնաբերել է 1,5 միլիոն հատ երկնային մարմիններ։ Վերջիններս մինչ այժմ անհայտ էին գիտության համար։
Երիտասարդ տղան այդ հաջողությանը հասել է՝ վերլուծելով NEOWISE աստղադիտակի տվյալները, որը ավելի քան տասը տարի սքանավորել է երկինքը՝ նոր աստղակերպեր գտնելու համար, զուգահեռաբար նաև արձանագրելով երկակի համակարգերը, բռնկուն աստղերն ու քվազերները։
Այդ տվյալների հանդեպ մինչ այժմ հետաքրքրություն չի եղել դրանց ահռելի մեծ ծավալի պատճառով՝ մոտ 200 միլիարդ տող։ Դպրոցական իր գիտելիքներն օգտագործելով՝ Փասը ստեղծել է ալգորիթմ, որը կարող է բացահայտել նույնիսկ պայծառության ամենաաննշան փոփոխությունը։
Իր ուսուցիչ, Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանի դասախոս Դևիդ Կիրկպատրիկի հետ միասին Մեթյուն մտադիր է մինչև այս տարվա վերջ հրատարակել իրենց մեթոդի օգնությամբ հայտնաբերված բոլոր երկնային մարմինների կատալոգը։
Գիտնականների մոտ նրա մշակած ալգորիթմն արդեն հետաքրքրություն է առաջացրել, իսկ Փասը կարծում է, որ իր ալգորիթմը կարող է կիրառվել նաև կլիմայական փոփոխությունների դիտարկումներ կատարելու, անգամ՝ ֆոնդային բորսաներում հնարավոր վայրիվերումները կանխատեսելու համար։
Աղբյուրը՝ The Astronomical Journal
Պատկերը՝ Matteo Paz with Caltech President Thomas F. Rosenbaum