Բժիշկը վիրահատություն է կատարել՝ գտնվելով պացիենտից 5000 կմ հեռավորության վրա

18 Նոյեմբեր, 2024
Պատկերը՝ Shanghai Chest Hospital

Չինաստանում բժիշկ Լօ Ցինցյուանը ռոբոտի օգնությամբ հեռացրել է կին պացիենտի թոքի ուռուցքը՝ հեռավար կառավարելով ռոբոտի գործողությունները։ Վիրահատության ընթացքում բժիշկը գտնվել է Գուանչժոու քաղաքում։

5G վիրաբույժ-ռոբոտը թույլ է տվել բժշկին հաջողությամբ իրականացնել Քաշգար քաղաքային ավանում գտնվող պացիենտի վիրահատությունը։ Բժշկի և պացիենտի միջև աշխարհագրական հեռավորությունը կազմել է հինգ հազար կիլոմետր։

Գիտնականներն այս վիրահատությունը համարում են բացառիկ ու շատ կարևոր։ Նշվում է, որ վիրաբուժական համակարգերի ռոբոտացումը մոտ ապագայում արդեն կարող է հազարավոր մարդկանց կյանքեր փրկել։

Աղբյուրը՝ India Today

Պատկերը՝ Shanghai Chest Hospital

Այլ լուրեր