Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները Երկրի մակերևույթից հազարավոր կիլոմետրեր ցած՝ ընդերքում, անսովոր բացահայտում են արել՝ մեր մոլորակի հեղուկ միջուկում փքաբլիթի տեսքով կառուցվածք են հայտնաբերել։
Խորհրդավոր կառուցվածքը կարող է հետազոտողներին նոր հուշումներ անել արևի ծայրահեղ ճառագայթումից մեզ պաշտպանող մագնիսական դաշտի վրա Երկրի միջուկում պտտվող հեղուկի ազդեցության մասին:
Իրենց հայտնագործության համար գիտնականներն ուսումնասիրել են երկրաշարժերի արձագանքող հարվածային ալիքները:
Երկրի արտաքին միջուկը՝ մոտ 1400 մղոն հաստությամբ հեղուկ մետաղի շերտը, հիմնականում բաղկացած է երկաթից և նիկելից: Գիտնականները ենթադրում են, որ այս երկաթախառն հեղուկի օդասլաց պտուտագոյացումը մոլորակի մագնիսական դաշտն է ստեղծում:
Հայտնաբերված «փքաբլիթ» կառուցվածքը, որում այս պտույտները զգալիորեն դանդաղում են, մոլորակի պաշտպանիչ մագնիսականության բնույթի վրա կարող է ոչ միայն նոր լույս սփռել, այլև նպաստել մագնիսական դաշտի հետազոտությունների ընդլայնմանը՝ ինչպես Երկրի, այնպես էլ՝ այլ մոլորակների վրա։
Աղբյուրը՝ Newsweek
Պատկերը՝ watchers.news