Անգլիայում կկառուցեն ջրածնային էլեկտրակայան

19 Սեպտեմբեր, 2022
Պատկերը՝ tmr-power.com

Նորվեգական Equinor և բրիտանական էլեկտրաէներգետիկական SSE ընկերությունները պայմանավորվածություն են ձեռք բերել են աշխարհում առաջին 100 տոկոսանոց ջրածնային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ, որը կտեղակայվի Մեծ Բրիտանիայում։

Նախատեսվում է, որ Keadby Hydrogen էլեկտրակայանը կարտադրի շուրջ 900 ՄՎտ*ժ էլեկտրաէներգիա և կնպաստի ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը Յորքշիրի և Համբերի տարածաշրջաններում։

Ընկերությունները նշում են, որ էլեկտակայանը հնարավոր կլինի շահագործման հանձնել արդեն 2027 թվականին։

Բացի այդ, Equinor և SSE ընկերությունները նախատեսում են կառուցել նաև ածխածնի կլանման սարքավորումներով հագեցած ջերմային էլեկտրակայան, որը կաշխատի բնական գազով։

Այս ամենից զատ, Equinor ընկերությունն ընդգրկված կլինի նաև Սալթենդում (Հալլ քաղաքից ոչ հեռու) բնական գազի հիմքով ջրածնի արտադրական ձեռնարկության կառուցման նախագծում։ Նորվեգական ընկերության հավաստմամբ այդ ձեռնարկությունից ջրածինն ուղղակիորեն կմատակարարվի Keadby Hydrogen կայանին։

Աղբյուրը՝ Reuters

Պատկերը՝ tmr-power.com

Այլ լուրեր