Չինաստանի տնտեսության զարգացման պլանների համաձայն՝ մինչև 2035 թվականը երկրի ատոմակայաններին տարեկան 35 հազար տոննա ուրան կպահանջվի։ Հումքի նման սպառման դեպքում ուրանի սեփական պաշարները Չինաստանին կբավականացնեն ընդամենը 5 տարի։ Դա էլ ստիպել է չին գիտնականներն իրենց ուշադրությունն ուղղել օվկիանոսին, ուր 1000 անգամ ավել ուրան է լուծված, քան կարելի է գտնել Երկրի ընդերքում։
Ծովի ջրից ուրանի արդյունահանման գաղափարը նոր չէ: Այն արդեն 70 տարեկան է, եթե` ոչ ավելին։ Բայց միայն անցյալ դարի 80-ական թվականներին ճապոնացի գիտնականները հարմար աբսորդենտներ գտան, որոնք կարող էին զտել ուրանի իոնները ծովի ջրից:
Այդուհանդերձ, նույնիսկ ամիդոքսիմների վրա հիմնված այս աբսորդենտների օգտագործման դեպքում «ծովային» ուրանի յուրաքանչյուր կիլոգրամի արժեքը շատ ավելի թանկ է, քան հանքերից արդյունահանումը և հասնում է 1000 և ավել դոլարի: Ուստի չի հնետազոտողների առջև խնդիր է դրված բազմապատկել ֆիլտրման արդյունավետությունը, և այս ուղղությամբ արդեն առաջընթաց կա։
Նոյեմբերի վերջին Nature Sustainability պարբերականում մի խումբ չին գիտնականներ հոդված հրապարակեցին՝ ներկայացնելով ծովի ջրից ուրանի արդյունավետ արդյունահանման համար մեմբրանի ստեղծման գաղափարը:
Ըստ հետազոտողների՝ ամիդոքսիմներով ներծծված մեմբրանի պոլիմերային միկրոծակոտկեն «հիերարխիկ» կառուցվածքը 20 անգամ ավելի արդյունավետ է, քան նախկինում առաջարկված մեթոդները։ Նոր թաղանթի շնորհիվ չորս շաբաթվա ընթացքում դրա յուրաքանչյուր գրամի դիմաց ծովի ջրից 9.03 մգ ուրան է արդյունահանվել։
Աղբյուրը՝ Xinhua
Լուսանկարը՝ Ֆիզիկայի ու քիմիայի տեխնիկական ինստիտուտի