«Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲ ընկերությունը և Pöyry Switzerland ՍՊ ընկերությունը ինժեներական և խորհրդատվական ծառայությունների պայմանագիր են ստորագրել ՁորաՀԷԿ-ի ջրառու կառույցների վերականգնողական ծրագրի համար

04 Մայիս, 2017

«Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲ ընկերությունը և Pöyry Switzerland ՍՊ ընկերությունը ինժեներական և խորհրդատվական ծառայությունների պայմանագիր են ստորագրել ՁորաՀԷԿ-ի ջրառու կառույցների վերականգնողական ծրագրի համար:

Պայմանագրի համաձայն Pöyry-ին կպատրաստի բետոնային կառույցների և հիդրոմեխանիկական սարքավորումների հայտնաբերված վնասվածքների ցանկ, կգնահատի նվազեցված աշխատունակությունը կամ ռիսկերի վերլուծության հիման վրա՝ հիդրոսխեմայի ակնկալվող երկարատևությունը, պատշաճ հակամիջոցների մշակման հետ կապված կհստակեցնի վնասվածքների երկրաբանական/գեոտեխնիկական հնարավոր պատճառները:

Դրան հաջորդում է անհապաղ վերականգնողական համալիր միջոցառումների նախապատրաստում և վերանորոգման աշխատանքների հաշվետվության (շինարարական և հիդրոմեխանիկական), աշխատանքի ծավալի բնորոշումը և ծախսերի նախահաշվի և կապալառուի համար աշխատանքային նախագծի ներկայացումը:

Pöyry-ն միջազգային խորհրդատվական և ինժեներական ընկերություն է, որը տրամադրում է ծառայություններ էներգետիկ, արդյունաբերական և ենթակառուցվածքային ոլորտներում: Pöyry-ն ունի լայն տեղական գրասենյակային ցանց, որտեղ աշխատում է մոտ 6000 մասնագետ:

Pöyry-ի հիդրոէներգետիկ դեպարտամենտը ճանաչված է որպես այս ոլորտում աշխարհի լավագույն ինժեներական խորհրդատուներից մեկը: Նրա նախագծային և վերահսկողության ծառայությունները ընդգրկում են հիդրոէներգետիկ համակարգերի բոլոր տեսակները, և նրա նախագծերը միայն վերջին 20 տարվա ընթացքում կազմում են 100 000 ՄՎտ տեղակայված հզորություն:

Այլ լուրեր