Գիտնականները նշել են Օումուամուա խորհրդավոր տիեզերական օբյեկտի ծագման նոր վարկածի մասին

23 Օգոստոս, 2021
Լուսանկարը՝ M. Kornmesser/European Southern Obervatory via Reuters

2017 թվականին Երկրի կողքով անցած զանգվածեղ տիեզերական օբյեկտի ծագումն ու նույնականությունը դեռևս հանելուկ է:

«Օումուամուա» օբյեկտի (անվանումը հավայերենից թարգմանբար նշանակում է «հետախույզ» կամ «բանագնաց») հետագիծը վկայում է, որ այն ժամանել է այլ աստղային համակարգից: Այն դարձել է եբևէ հայտնաբերված առաջին միջաստեղնային օբյեկտը։

Բայց ի՞նչ է այն իրենից ներկայացնում: Որոշ հետազոտողներ, այդ թվում՝ Հարվարդի համալսարանից աստղագետ Ավի Լեբը, ենթադրում են, որ այս օբյեկտն այլմոլորակային տիեզերանավ է: Մյուսներն այն աստղակերպ են համարում կամ գուցե միջաստեղնային գիսաստղ:

American Geophysical Union ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները, սակայն, այլ վարկած են առաջ քաշում. «Օումուամուան» եղել է այլ արեգակնային համակարգի փոքր մոլորակի բեկոր: «Մենք, հավանաբար, լուծել ենք այն հանելուկը, թե ինչ է Օումուամուան, և այն կարող ենք այն նույնականացնել որպես այլ արեգակնային համակարգում Պլուտոնին նման «էկզո-Պլուտոնի» բեկոր»,ն- կարծում է Արիզոնա նահանգից աստղագետ և նոր հետազոտության համահեղինակ Սթիվեն Դեշը:

Դեշը և մյուս համահեղինակները կարծում են, որ կես միլիարդ տարի առաջ տիեզերական օբյեկտը բախվել է Օումուամուա մայր մոլորակին: Դա հանգեցրել է նրան, որ այն ընկել է մեր արեգակնային համակարգի մեջ:

Նրանց կարծիքով՝ հենց այն մոտեցել է արեգակին, Օումուամուայի ընթացքն արագացել է, և արևի լույսը գոլորշիացրել է նրա սառցե մարմինը: Գիսաստղերը նույն կերպ են շարժվում (հայտնի է որպես «հրթիռի էֆեկտ»):

Քանի որ Օումուամուայի բաղադրությունն անհայտ է, հետազոտողները հաշվարկել են, թե սառույցի որ տեսակներն են ունակ կարծրից վերածվելու գազակերպի, ինչը կարող է բացատրել Օումուամուայի հրթիռային էֆեկտը: Նրանք հանգել են այն եզրակացության, որ օբյեկտը, հավանաբար, կազմված է եղել ազոտային սառույցից, ինչպես Պլուտոնի ու Նեպտունի արբանյակ Տրիտոնի մակերևույթը:

Մեր արեգակնային համակարգին, հետևաբար նաև արեգակին մոտենալուն զուգահեռ՝ Օումուամուան սկսել է շերտատել ազոտի սառեցված շերտերը: Հետազոտության հեղինակների խոսքով՝ օբյեկտը մեր արեգակնային համակարգ է մտել 1995 թվականին, թեև այն ժամանակ մենք դա չենք գիտակցել, այնուհետև կորցրել է զանգվածի 95 տոկոսը և վերածվել է բեկորի:

Երբ 2017 թվականին աստղագետները տեղեկացան Օումուամուայի գոյության մասին, այն արդեն Երկրից հեռու էր և շարժվում էր ժամում 196 հազար մղոն արագությամբ: Նրանք ընդամենը մի քանի շաբաթ ունեին երկնաքերի չափերով տարօրինակ օբյեկտն ուսումնասիրելու համար: Տիեզերքում մեկ և Երկրի վրա մի քանի հեռադիտակներ սահմանափակ դիտարկումներ կատարեցին, բայց աստղագետները չկարողացան այն ամբողջությամբ հետազոտել: Օումուամուան հիմա շատ հեռու է գոյություն ունեցող տեխնոլոգիաներով հետագա դիտարկումներ անցկացնելու համար:

Այդուհանդրձ, հավաքված տեղեկությունների սահմանափակ բնույթը գիտնականներին հնարավորություն է տվել որոշակի ենթադրություններ անելու։ Օումուամուան սկզբում համարել են գիսաստղ, բայց այն, կարծես թե, սառույցից չէր ու գիսաստղի նման գազ չէր արձակում:

Օումուամուայի պտույտը, արագությունն ու հետագիծը չի կարելի բացատրել միայն տիեզերական ձգողականությամբ, ինչը հանգեցրել է այն մտքին, որ այն աստղակերպ չէ: Իսկ օբյեկտի ձևն ու պրոֆիլը՝ մոտ քառորդ մղոն երկարությամբ, բայց ընդամենը 114 ֆուտ լայնությամբ, չեն համապատասխանում նախկինում հետազոտված ոչ մի գիսաստղի կամ աստղակերպի:

Նոր հետազոտության հեղինակների կարծիքով, սակայն, Օումուամուայի սառեցված ազոտային բաղադրությունը կարող է բացատրել այդ ձևը: «Ազոտային սառույցի արտաքին շերտերի գոլոշիացմանը զուգահեռ՝ մարմնի ձևը դարձել է ավելի հարթ, ինչպես օճառի կտորը, երբ արտաքին շերտերը մաշվում են օգտագործման ընթացքում»,- ասել է մեկ այլ հետազոտության համահեղինակ Ալան Ջեքսոնը:

Աղբյուրը՝ Business Insider

Այլ լուրեր