Պատմության մեջ առաջին անգամ Գրենլանդիայում անձրև է տեղացել

22 Օգոստոս, 2021
Լուսանկարը՝ abc.net.au

Գրենլանդիայի սառցե վահանի ամենաբարձր կետում պատմության մեջ առաջին անգամ անձրև է տեղացել: Սա գլոբալ տաքացման ևս մեկ ահազանգող նշան է։

Ըստ գիտնականների՝ կղզու սառույցի ծածկույթն այժմ ավելի շատ է հակված հալվելու:

Հալվող ջուրը հոսում է օվկիանոս, ինչի արդյունքում ծովի մակարդակը բարձրանում է:

Գիտնականների գնահատականներով՝ Գրենլանդիայում, որն Անտարկտիդայից հետո աշխարհում երկրորդ սառցադաշտն է, սառցաշերտերի հալոցքը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում արդեն առաջացրել է ծովի մակարդակի մոտ 25% բարձրացում:

Օգոստոսի 14-ին մի քանի ժամ անձրև է տեղացել 3221 մետրանոց սառցաբեկորի գագաթին, որտեղ ջերմաստիճանը մոտ ինը ժամ զրոյից բարձր է մնացել, հայտնել են ԱՄՆ Ձյան և սառցի տվյալների ազգային կենտրոնի գիտնականները:

Աղբյուրը՝ Reuters

Այլ լուրեր