«Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերությունը՝ օրինապահ հարկ վճարող

08 Ապրիլ, 2021

Պետական եկամուտների կոմիտեն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող կազմակերություննների և անհատ ձեռնարկատերերի համար մարտի 29-ից 31-ը կազմակերպել էր «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով առաջին անվճար դասընթացը, որին մասնակցում էր «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերության ֆինանսական տնօրեն – գլխավոր հաշվապահ Շավարշ Հայրապետյանը։

Հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողների համար  Պետական եկամուտների կոմիտեն ներդնում է օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ՝ հավաստագրի տրամադրման նոր կարգով և խրախուսման նոր մեխանիզմներով:

Տարեցտարի ընդլայնվում է օրինապահ հարկ վճարողների ցանկը. 2020թ եղել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման 256 դիմում, որից բավարարվել է 140-ը:

«Էներգո ինվեստ հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերությունը 2016 թվականից ի վեր արդեն 7-րդ անգամ անընդմեջ արժանացել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի։ 

Այլ լուրեր