Northvolt-ը հայտնում է, որ Եվրոպան լրացնում է մարտկոցների արտադրության «բացը»

02 Սեպտեմբեր, 2020

The European Investment Bank (EIB) has signed a $350 million loan agreement to support the financing of Europe’s first home-grown gigafactory for lithium-ion battery cells, Northvolt Ett, in Sweden. [Photo: Northvolt]

Շվեդական մարտկոցներ արտադրող Northvolt-ը հայտնում է, որ Եվրոպան ավտոմեքենաների մարտկոցների արտադրությամբ առաջ է անցնում ասիական մրցակիցներից, սակայն նաև զգուշացնում է, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռք առնել ԵՄ-ում մատակարարման շղթայում ամբողջական «էկոհամակարգ» ստեղծելու համար:

Եվրոպական Հանձնաժողովը 2017թ.-ին մեկնարկել էր «Եվրոպական մարտկոցների ալիանս»-ը՝ միավորելով ավտոմեքենաշինական, քիմիական խմբերին և ինժեներական ընկերություններին՝ նպատակ ունենալով Եվրոպայում կառուցել մարտկոցային արտադրության արժեքային շղթա, որը ի զորու կլինի մրցել Ասիայի և ԱՄՆ արտադրողների հետ:

Northvolt-ը արագորեն դառնում է Եվրոպայում տեղական մարտկոցների մատակարարը: Հուլիսի կեսերին BMW ստորագրեց 2 միլիոն եվրո արժողությամբ մատակարարման պայմանագիրը, իսկ Volkswagen-ը դարձավ Գերմանիայի հյուսիսում նոր գործարանի հիմնական ներդրողը:

Աղբյուրը՝  https://www.euractiv.com

Այլ լուրեր