Ակտիվներ կառավարող աշխարհի խոշորագույն ընկերությունը՝ BlackRock-ը, կլիմայի փոփոխությունը կդարձնի իր ներդրումային որոշումների անկյունաքարը: Ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Լոուրենս Ֆինկը, ում վերահսկողության ներքո է գտնվում մոտ 7 տրիլիոն դոլար արժողությամբ ֆոնդերի կառավարումը, նշել է, որ իր կարծիքով մոլորակի տաքացման հետևանքով մենք «գտնվում ենք ֆինանսների հիմնարար վերափոխման շեմին»:
Ֆինկի խոսքերով կլիմայի փոփոխությունը դարձել է հաճախորդների կողմից բարձրաձայնած ամենակարևոր խնդիրը, և որ վերջինս ազդեցություն կունենա ամենի վրա՝ սկսած քաղաքային պարտատոմսերից մինչև տան համար երկարաժամկետ հիպոտեկ:
Նյու Յորքյան ընկերությունը ձեռնարկում է անհետաձգելի միջոցառումներ՝ հրաժարվելով էլեկտրաէներգիայի արտադրության համար օգտագործվող ածխի ոլորտում ներդրումներ կատարելուց, և խնդրելու է իր հաճախորդներին բացահայտել կլիմայի հետ կապված ռիսկերը:
Մինչդեռ Եվրոպական Միությունը ծրագրում է իր բյուջեի մեկ քառորդը հատկացնել կլիմայի փոփոխություններին և մշակել է նախագիծ, որը թույլ կտա գալիք 10 տարիների ընթացքում 1 տրիլիոն եվրո ծավալով ներդրումները ուղղել տնտեսության էկոլոգիականության բարձրացման ուղղությամբ: