Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել լիթիում-իոնային մարտկոցներ մշակողներին

10 Հոկտեմբեր, 2019

Winners of the Nobel Prize in Chemistry, from left, U.S. engineer John B. Goodenough, Japan’s Akira Yoshino and M. Stanley Whittingham of the U.K.
Photo: From left: UNIVERSITY OF TEXAS/EPA/SHUTTERSTOCK; SHINJI KITA/KYODO NEWS/ASSOCIATED PRESS; JONATHAN COHEN/BINGHAMTON UNIVERSITY/ASSOCIATED PRESS


Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է երեք գիտնականների լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար. էներգիայի աղբյուր, որը հանդիսացավ տեխնոլոգիական հեղափոխության հիմքը և ծնունդ տվեց բջջային հեռախոսներին և էլեկտրական մեքենաներին:

Ինժեներներ Ջոն Գուդենաֆին (ԱՄՆ), Սթենլի Ուիթինգեմին (Մեծ Բրիտանիա) և Ակիրա Յոշինոյին (Ճապոնիա) Շվեդիայի Գիտությունների Թագավորական Ակադեմիայի կողմից շնորհվել է 9 միլիոն շվեդական կրոն (906.000 ԱՄՆ դոլար):

Առանց դադարի էլեկտրասնուցման ապահովման համար լիթիում-իոնային մարտկոցները կարող են  համակցվել էներգիայի այնպիսի աղբյուրների հետ, որոնք տատանվում են կախված օրվա ժամերից, օրինակ, արևային էներգիան: Մարտկոցները հնարավոր դարձրին նաև անցումը հանածո վառելիքով աշխատող տրանսպորտային միջոցներից էլեկտրական ավտոմեքենաների:

«Երբեմն երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի սարքավորումները ճանաչում գտնեն», - ասել է դոկտոր Յոշինոն մամլո ասուլիսի ժամանակ՝ բացատրելով, թե ինչու նախկինում գիտնականները չէին հաղթում այս ոլորտում:

Այլ լուրեր