Հանդիպում Բրիտանական դեսպանությունում

12 Սեպտեմբեր, 2019

2019թ. սեպտեմբերի 5-ին «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ և Լոնդոնի Համալսարանական Քոլեջի ներկայացուցիչները հանդիպել են Երևանում Միացյալ Թագավորության փոխդեսպան տկն. Էլիսոն Չիքի և դեսպանության առևտրի ու զարգացման հարցերի պատասխանատու պրն. Արտաշես Դավթյանի հետ: Լոնդոնի Համալսարանական Քոլեջի Շրջակա միջավայրի, Էներգետիկայի և Ռեսուրսների Բարտլեթթ դպրոցի ավագ դասախոս, գիտությունների դոկտոր Լորենցո Լոթթին և նույն դպրոցի դասախոս, գիտությունների դոկտոր Տոբիաս Ռեյնաուերը ներկայացրեցին Երևանում տեղի ունեցած առաջին ուսումնական ծրագիրը, որը հատուկ մշակվել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի, շրջակա միջավայրի, էկոլոգիայի և էներգետիկ ոլորտների համար:

 Ինչպես նշեց Տիկին Չիքը, սա շատ կարևոր նախաձեռնություն է՝ հաշվի առնելով էներգետիկ ոլորտի ռազմավարական նշանակությունը Հայաստանի տնտեսության համար և էկոլոգիական ասպեկտը, որն հանդիսանում է էներգետիկ ոլորտի բոլոր նախագծերի անբաժան մասը: Տիկին Չիքը ողջունեց նաև հայկական մասնավոր բիզնեսի և հանրահայտ բրիտանական ուսումնական կենտրոնի համագործակցությունը և մեծ հաջողություններ ցանկացավ առաջիկա ուսումնական ծրագրերում:

 

Այլ լուրեր