Չինաստանի առաջին աղի հիմքով արևային կայանը հասել է իր առավելագույն հզորության

26 Հունիս, 2019

Չինաստանում հալչած աղի հիմքով 100 ՄՎտ հզորությամբ առաջին հելիոջերմային էլեկտրակայանը (արևային ջերմային էլեկտրակայան) հաջողությամբ հասել է իր հզորության առավելագույնին: Օբյեկտը հանդիսանում է հելիոջերմային էներգիայի արտադրության ցուցադրական նախագիծ:

345 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ նախագիծը օգտագործում է 12000 հայելիներ ընդունիչի վրա արևային լույսը կենտրոնացնելու համար, որը հետագայում օգտագործվում է հալչած աղը տաքացնելու նպատակով: Այն ի զորու է արտադրել տարեկան 390 միլիոն ԿՎտ/ժ մաքուր էներգիա:

Ի տարբերություն արևային էներգիայի ավանդական համակարգերի անկայունության՝ հալչած աղը թույլ է տալիս կուտակել էներգիան և արդյունքում օգտագործել վերջինս էլեկտրաէներգիայի արտադրության համար առաջին իսկ անհրաժեշտության դեպքում:

Ուսումնասիրողների կանխատեսմամբ աղի օգտագործմամբ ստեղծված վերալիցքավորվող մարտկոցների նոր նախագիծը կարող է բարձրացնել արդյունավետությունը և կրճատել ծախսերը:

Այլ լուրեր