ՕՊԵԿ-ը պահպանեց աշխարհում նավթի պահանջարկի աճի ցուցանիշների վերաբերյալ իր կանխատեսումը

18 Հունվար, 2019

ՕՊԵԿ-ը պահպանել է 2018 եւ 2019 թթ.-ին նավթի պահանջարկի աճի ցուցանիշների վերաբերյալ իր կանխատեսումը, ասվում է կազմակերպության հունվարյան զեկույցում, հաղորդում է РИА Новости-ն:

Այսպիսով, ՕՊԵԿ-ը սպասում է պահանջարկի աճի 2018թ.-ին` օրական 1,5 մլն բարելով: Այսպիսով, աշխարհում նավթի պահանջարկ է սպասվում օրական 98.78 միլիոն բարել մակարդակի վրա, ինչը համապատասխանում է դեկտեմբերյան գնահատմանը:

ՕՊԵԿ-ը նաեւ պահպանել է 2019 թվականին նավթի պահանջարկի աճի կանխատեսումը` նախորդ գնահատման՝ օրական 1,29 միլիոն բարելի մակարդակի վրա: Այսպիսով, 2019թ.-ին նավթի միջին տարեկան պահանջարկը, ըստ ՕՊԵԿ-ի սպասումների, կկազմի օրական 100,08 մլն բարել: «Պահանջարկը կաճի հիմնականում շնորհիվ Ասիայի երկրների՝  Հնդկաստանի գլխավորությամբ, այնուհետեւ Չինաստանի, ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի երկրների», - ասվում է զեկույցում:

ՕՊԵԿ-ի նավթի պահանջարկը 2018թ.-ին, բացառությամբ Կատարի, գնահատվում է օրական 31,7 մլն բարել, ինչը 2017-ի մակարդակից ցածր է օրական 1,2 մլն բարելով: 2019 թվականին ՕՊԵԿ-ի նավթի պահանջարկը կանխատեսվում է օրական 30,8 մլն բառել մակարդակի վրա, ինչը 2018թ.-ի գնահատականից ցածր է 0.9 մլն բարելով:

ՕՊԵԿ-ը և կազմակերպության (ՕՊԵԿ+) անդամ չհանդիսացող մի շարք երկրներ նավթի շուկայի հավասարակշռման նպատակով առաջին անգամ 2016թ-ին Վիեննայում կազմեցին դաշինք՝ համաձայնեցնելով  արդյունահանման կրճատումը այդ տարվա հոկտեմբերի մակարդակից օրական 1,8 միլիոն բարելի: Պայմանագիրը գործում էր 2017-2018թթ. ընթացքում և հիմնականում գերակատարվում էր: 2018թ. դեկտեմբերին ՕՊԵԿ+ անդամ երկրները կնքեցին նոր գործարք, որը նախատեսում էր արդյունահանման կրճատում 2019թ. առաջին կիսամյակում՝ օրական 1,2 մլն. բարել, այդ թվում Ռուսաստանը՝ 2018թ. հոկտեմբերի մակարդակից 228 հազարով:

Այլ լուրեր