Լինելով առաջատար գերմանական արևային սեկտորում՝ E.ON-ի սպասարկող ծառայությունները հայտարարել են, որ Google-ի հետ նրա աշխատանքը տանտերերի համար հեշտացնելու է արևային վահանակների հնարավորությունների գնահատումը:
Այսպես կոչված Sunroof հարթակի շնորհիվ E.ON-ը աշխատում է ինտերնետ- հսկայի հետ, որպեսզի ավելի հեշտ դարձնի եվրոպացի տանտերերին տեսնել,թե ինչպես կարող են նրանք օգտագործել արևային էներգիան:
«Այն, ինչ պետք է դուք անեք, ձեր հասցեն առցանց մուտքագրելն է», - հայտարարեց գերմանական ընկերությունը: «Արևային էներգետիկ համակարգի կառուցումը կարող է նախագծվել՝ հիմնվելով մի քանի լրացուցիչ պարամետրերի վրա»:
Sunroof-ի կայքերը օգտագործում են արբանյակային պատկերներ Google-ից 3D մոդելներով՝ տանիքների վրա գտնվող արևային վահանակների ներուժը հաշվարկելու համար:
Գերմանական սպասարկող ծառայությունները առաջընթաց են արձանագրում վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում: Մարտին այն RWE գերմանական էներգետիկ ընկերության հետ սկզբունքային համաձայնագիր է կնքել RWE-ից անջատված վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում աշխատող Innogy ընկերության բաժնետոմսերի ավելի քան 3/4 մասը ձեռք բերելու մասին:
Առաջին եռամսյակի ճշգրտված զուտ եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38 տոկոսով և կազմել 862 մլն ԱՄՆ դոլար:
Ապրիլին Google-ի տեխնիկական ենթակառուցվածքի ավագ փոխնախագահ Urs Hölzle-ը բլոգում գրել է, որ ընկերությունը պայմանագրեր ունի վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացած 3 գիգավատի գնման մասին, ինչը շատ ավել է, քան որևէ այլ իրավաբանական անձի մոտ:
«Ներկայում վերականգնվող էներգիայի աղբյուրների վերաբերյալ մեր պայմանագրերը հանգեցրել են ավելի քան 3 մլրդ դոլարի չափով նոր կապիտալ ներդրումների ամբողջ աշխարհով մեկ», - ասաց նա: