Chevron-ը բիովառելիք կստանա տավարի գոմաղբից

09 Սեպտեմբեր, 2021
Լուսանկարը՝ Daniel Acker/Bloomberg

Աշխարհի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկը՝ Chevron-ը, որն առաջատար դիրք է զբաղեցնում ամերիկյան շուկայում, կսկսի տավարի գոմաղբը բնական գազի վերածել ածխածնի արտանետումների կրճատման ծրագրի շրջանակներում։

Էներգետիկ հսկան և աղբի վերամշակմամբ զբաղվող Brightmark ընկերությունը արդեն 28 գործարան են կառուցում Միացյալ Նահանգների յոթ նահանգներում, որոնցից մեկում արտադրությունը կսկսվի արդեն այս տարի:

Բացի այդ, նախատեսվում է գործարկել կենսազանգվածից ստացվող վերականգնվող բնական գազի՝ կենսամեթանի, արտադրության ևս 10 ձեռնարկություն: Այլընտրանքային այս վառելիքը նախատեսվում է օգտագործել բեռնատար ավտոմեքենաների լիցքավորման համար:

«Մենք կարծում ենք, որ կարող ենք որոշակի ազդեցություն ունենալ բեռնատար ավտոպարկերի վրա, որպեսզի դրանք անցնեն վառելիքի այս տեսակին»,- հավաստիացրել է Chevron-ի վառելիքի և քսանյութերի ստորաբաժանման ղեկավար Էնդի Վալցը:

Աղբյուրը՝ Bloomberg

Այլ լուրեր